«Ֆեստիվառ»-ը՝ Նիկոլ Փաշինյանի մոտ դիվեդենտներ հավաքելու առիթ․ գյումրեցի ՔՊ-ական պատգամավորների «աստեղային ժամը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Գյումրիում բավականին թեժ էր։

«Ֆեստիվառ» երաժշտական մեծ փառատոնը Գյումրի էր տարել ինչպես տարբեր հայտնի արտիստների, հանրային դեմքերի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների։

Նիկոլ Փաշինյանը համերգին մասնակցում էր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, որը պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում այնտեղ անցկացրած ժամանցից։

ՔՊ-ական գյումրեցի պատգամավորները, ինչպես երևում է, այս փառատոնը որոշել էին որպես առիթ օգտագործել՝ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու, նրա մոտ դիվեդենտներ հավաքելու համար ու իրենց հնազանդությունը Փաշինյանին ցույց տալու համար:

ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, որն իրեն, կարծես, Գյումրու ապագա քաղաքապետ է պատկերացնում, ինչպես նաև Էմմա Պալյանը հերթ էին կանգնել՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու ու նրա ձեռքը սեղմելու համար։ Նրանց սոցցանցերի էջերը ողողված էին Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներով ու տեսանյութերով։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ևս առիթը բաց չէր թողնում նրա աչքին բարձրանալու համար։

«Ֆեստիվառ»-ին մասնակցելու համար Գյումրի էր գնացել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ում Շիրակի մարզպետը ծաղկեփնջով դիմավորեց։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ անցկացված «Ֆեստիվառ»-ին համերգային ծրագրով հանդես եկավ հայտնի երգիչ Թաթան, որն, ի դեպ, ընդդիմության, ինչպես նաև հանրության մի հատվածի կողմից շատ քննադատությունների ենթարկվեց, որ երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին համերգ է տալիս, այն էլ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ներկայությամբ։




Լրահոս