
«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:
Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:
Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: