33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականից հուլիսի 29-ին մրցապայքարի մեջ կմտնի բռնցքամարտի գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը:
Չալոյանի առաջին մրցակիցը Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսն է:
Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականում ելույթներն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 4-ին: