
Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս։
Սպասվում է Միրզոյանի հանդիպումը Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Կիպրոսի արտգործնախարարի հրավերով Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:
Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: