
33-րդ ամառային Օլիմպիական Խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը:
«Ռոլան Գարոս»-ի կենտրոնական «Ֆիլիպ Չատիրեր» կորտում Օլիմպիական խաղերի երկրորդ շրջանում միմյանց հետ մրցեցին «Մեծ սաղավարտ»-ի ամենատիտղոսակիր թենիսիստներից Ջոկովիչն ու Նադալը:
Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչին հաջողվեց առավելության հասնել երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:
Նադալը կշարունակի պայքարն Օլիմպիական խաղերում արդեն տղամարդկանց զուգախաղում:
Տեսանյութն՝ այստեղ