Մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը ազատ է արձակվել. ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնում են ՆԳՆ-ից:

«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,-հավելում են ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում է երեխային:

Նշենք նաև, որ երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել ոստիկանություն։




Լրահոս