
Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Իրանի նախագահները։
Էմմանուել Մակրոնը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին ընտրվելու կապակցությամբ։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է Իրանի նախագահի մոտեցումը արտաքին քաղաքականության մեջ փոխգործակցություն և հավասարակշռություն ստեղծելու հարցում՝ հույս հայտնելով, որ նոր դարաշրջանում Իրանի հարաբերությունները Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ էլ ավելի կամրապնդվեն:
Մասուդ Փեզեշքիանն արտահայտել է Իրանի պատրաստակամությունը` կարգավորել հարաբերությունները Եվրոպայի հետ փոխվստահության հիման վրա։
Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև պատժամիջոցների մեղմացման բանակցությունների հետ կապված հարցեր, Ուկրաինայում պատերազմը, Գազայում և Լիբանանում իրավիճակն ու զարգացումները: