
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Զապորոժիեի շրջանում ձերբակալել է ՌԴ մի քաղաքացու, ով տեղեկություններ է փոխանցել ուկրաինական կողմին ՌԴ զինված ուժերի մասին։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։
«Պարզվել է, որ Զապորոժիեի շրջանի` Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված բնակիչը, գործելով նրանց հանձնարարությամբ, իրականացրել է ՌԴ ԶՈւ սստորաբաժանումների վերաբերյալ Telegram ինտերնետ-մեսենջերի միջոցով տվյալների հավաքագրում և փոխանցում դրանց ուղղությամբ հետագա հրթիռահրետանային հարվածների հասցման համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեսանյութն՝ այստեղ