
Ավստրալուհի Լորեն Ջեքսոնը դարձել է Օլիմպիական խաղերին մասնակցած ամենատարեց բասկետբոլիստը։ Այդ մասին հայտնել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) մամուլի ծառայությունը։
Ջեքսոնը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցում է 43 տարեկանում։ Նա հուլիսի 29-ին, կանանց Ավստրալիայի հավաքականի կազմում մասնակցել է Նիգերիայի թիմի դեմ խաղին, որտեղ իր թիմը 62-75 հաշվով անսպասելի պարտություն է կրել։ Ջեքսոնը խաղացել է 12 րոպե, վաստակել 6 միավոր։