Ինչո՞ւ են աճել հեղուկ գազի գները․ տնտեսագետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղուկ գազի գները վարորդների համար դարձել էին մղձավանջ հիշեցնող «անակնկալ»։

Բանն այն է, որ հեղուկ գազի գները շեշտակի թանկացել են, սակայն ինչպես նկատելի է այն և՛ թանկանում է, և՛ էժանանում։

«Մի քանի անգամ նման դեպքեր եղել են, երբ մատակարարում չի լինում՝ ճանապարհների խցանումների կամ ասենք ճանապարհները սառած լինելու, Վերին Լարսը փակ լինելու դեպքում և այլն։ Ընդհանրապես եղած չեղածը մի քանի ցիստեռն բան են բերում, Հայաստանում հեղուկ գազ քիչ են օգտագործում և դրա համար մի քանի օր չլինելու դեպքում գները սկսում են աճել»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետը նաև նշեց, որ երբ նորից հեղուկ գազ են բերում Հայաստան, դրա գինը սկսում է նվազել՝ հետ գալ նախնական գնին։

«Հիմա այդ փուլերից մեկն է, երբ Ռուսաստանից հեղուկ գազ բերելը դժվարանում է, դե հիմա Վերին Լարսը խցանված է, կարող է դա էլ պատճառ լինել, որ ուշանա ու քանի որ սպառումը կա, բայց քանակ չկա, սկսում է գինը աճել։ Նույնն էլ բենզինի դեպքում է։ Դիֆիցիտն է բերում գնի թանկացման»,- եզրափակեց տնտեսագետը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս