Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները.
բարձր ջերմություն,
հազ, ռինիտ
քթահոսություն
աչքերի կարմրություն
մարմնի ցանավորում
Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում:
Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ:
Վարակվելու հետևանքով հնարավոր է նաև ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:
Հղիության ընթացքում կարմրուկը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝
վիժում,
վաղաժամ ծննդաբերություն,
նորածինների ցածր քաշ
թոքաբորբ
գլխուղեղի վնասվածք
մայրական մահ:
Կարմրուկի դեմ պատվաստումներն արվում են 2 դեղաչափով`
1 տարեկանում և
4-6 տարեկանում
Կարող են պատվաստվել նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք:
Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով. ԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ