Հայտարարագիր չներկայացնելու հիմքով կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 268 արձանագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովի հաշվետվության համաձայն 2022-ից 2024 թվականների 1-ին կիսամյակում օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագրեր չներկայացրած անձանց Հանձնաժողովի կողմից ուղարկված գրավոր ծանուցումների քանակը կազմել է 2754։

Հարկ է նշել, որ 2024 թվականին այդ թիվը եղել է ավելի շատ քան նախորդ 2 տարիների ընթացքում։ Պատճառն այս տարի ներդրված կարգավորումներն են, որի համաձայն հայտարարագիր ներկայացնող պաշտոն զբաղեցնող անձանց շարքը համալրել են նաև ֆիզիկական անձինք։

2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝

  1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  2. 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
  3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
  4. 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։

 


Հետևյալ աղյուսակում ներառված չեն 2024 թվականի առաջին կիսամյակում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով գործող հայտարարատու պաշտոնատար անձանց ուղարկված 928 գրավոր ծանուցումները։

Հանձնաժողովի կողմից 2754 գրավոր ծանուցումներից պատշաճ ստացվել են 1663-ը, որը կազմում  է ուղարկված գրավոր ծանուցումների 60․38%-ը։ Պատշաճ ծանուցված, սակայն ծանուցում ստանալուց հետո՝ 30-օրվա ընթացքում, պահանջվող հայտարարագրերը չներկայացրած անձանց վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 268 արձանագրություն և փոխանցվել Վարույթների և իրավական ապահովման վարչությանը՝ գործի հետագա ընթացքը լուծելու նպատակով։

Պատշաճ ծանուցվելուց հետո սահմանված 30-օրյա ժամկետում Հանձնաժողով է ներկայացվել 758 հայտարարագիր։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս