
Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.52-ին ՀՀ տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաքում: