Տաջիկստանն ու Ղրղըզստանը համաձայնեցրել են սահմանի 94 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանն ու Ղրղզստանը համաձայնեցրել են սահմանի 94 տոկոսը։

Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են Ղրղըզստանի կառավարությունից։

«Օգոստոսին կկայանա երկու երկրների սահմանազատման և սահամնագծման հանձնաժողովների հերթական նիստը, որի ընթացքում կողմերը կսկեն համաձայնեցնել սահմանի մնացյալ 6 տոկոսը», – հաղորդել է գործակալության աղբյուրը։

2023 թվականի ընթացքում հանձնաժողովները ընդհանուր առմամբ 15 նիստ են հրավիրել։ Դրանց ընթացքում համաձայնեցվել է ընդհանուր սահմանի ավելի քան 160 կիլոմետրը։

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի ընդհանուր երկարությունը 987 կիլոմետր է։




Լրահոս