
Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի լավագույն լուսանկարն արված է. դրանում բրազիլացի սերֆինգիստ Գաբրիել Մեդինան կարծես «սառել է» օդում։
Այս մասին գրում է Bild-ը:
Աղբյուրը նկատում է, որ ֆրանսիացի լուսանկարիչ Ժերոմ Բրույեն արել է ընթացիկ Օլիմպիական խաղերի, թերևս, ամենադիտարժան լուսանկարը:
Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել բացառիկ պահը, երբ Մեդինան բառացիորեն «սառել է» օդում՝ դեպի երկինք բարձրացնելով աջ ձեռքի ցուցամատը։
Ի վերջո Մեդինան վաստակել է 9,9 միավոր՝ սահմանելով օլիմպիական նոր ռեկորդ։ Սերֆինգի աշխարհի եռակի չեմպիոնն Օլիմպիական խաղերին մասնակցում է երկրորդ անգամ։