Սպերցյանն առաջիկա օրերին կհեռանա «Կրասնոդարից». Arménie Football

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մոտ օրերս պետք է հեռանա ռուսական ակումբից, հայտնում է Arménie Football-ը:

«Եվրոպայում պայմանագիր կնքելու նրան տրված հնարավորությունն ավելի իրական է, քան երբևէ»,- գրել է աղբյուրը՝ չնշելով այլ տեղեկություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական «Լանսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար առաջարկ է կատարել, սակայն մերժում է ստացել «Կրասնոդարից»:

24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» գլխավոր թիմի կազմում խաղում է 2021 թվականից։ Նրա արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, ռուսական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:




Լրահոս