
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ կարգավորման հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սերդար Քըլըչի հետ հինգերորդ հանդիպմանը:
«Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- գրել է Ռուբինյանը։