Ինչպես պաշտպանել երեխաներին մոծակներից և ինչ անել միջատի խայթելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաներին մոծակներից և այլ միջատներից պաշտպանելու համար կարելի է դրանց վանող հատուկ միջոցներ կիրառել (репеллент)։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում նշել է մանկաբույժ Վադիմ Մասլեննիկովը՝ նախազգուշացնելով, որ նման միջոցները հարկավոր է անպայման կիրառել հագուստի վրա, այլ ոչ թե մաշկի։

«Դրանք կարելի է օգտագործել, բայց հարկավոր է կիրառել ոչ թե մաշկի, այլ հագուստի վրա։ Եթե միջատը խայթել է աչքի հատվածում, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի», – նշել է Մասլեննիկովը։

Եթե միջատի խայթոցից, այնուամենայնիվ, չի հաջողվել խուսափել, և առաջացել է ալերգիկ ռեակցիա ու գրգռում, ապա մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել հակահիստամինային դեղամիջոց։ Կարելի է կիրառել նաև խայթողների դեմ ժողովրդական միջոցներ, մասնավորապես՝ սոդայի լուծույթ, իսկ միջատներին վանելու համար կարելի է պարանոցի հատվածում վանիլին կամ եթերային յուղեր քսել։




Լրահոս