
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Հիսուս Քրիստոսին անվերապահորեն հարգում են բոլոր մահմեդականները, և Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է նրա հասցեին վիրավորանքները։
«Հիսուս Քրիստոսի հանդեպ ակնածանքը անհերքելի, միանշանակ հարց է մուսուլմանների համար: Մենք դատապարտում ենք բոլոր կրոնների սրբերի, ներառյալ Հիսուս Քրիստոսի դեմ այս վիրավորանքները», – գրել է նա X-ում ՝ ավելացնելով «Օլիմպիական խաղեր 2024» հեշթեգը:
Փարիզի Օլմիպիական խաղերի ժամանակ ներկայացվել էր Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավին նմանվող տեսարան՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։