Իսրայելը կարծում է, որ շիական «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումները «հատել են կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հարվածել է Բեյրութին՝ ի պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի հրետակոծության, որտեղ 12 իսրայելցի երեխա է զոհվել։
««Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը»,- գրել է նա X-ում: