
Կալիֆոռնիայի հյուսիսում շարունակում է մոլեգնել 2024 թվականի ամենամեծ անտառային հրդեհներից մեկը։ Արդեն այրվել է ավելի քան 370 հազար դեկար անտառածածկ տարածք:
Անտառային հրդեհները, որոնք սկսվել են հուլիսի 24-ին Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Չիկո քաղաքի մոտակայքում, շարունակվում են: Սա Կալիֆոռնիայի պատմության մեջ վեցերորդ ամենամեծ անտառային հրդեհն է համարվում։