Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել եւ հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը վերոնշյալի մասին:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. 9-րդ դասարանի սովորողը քննություններին չներկայանալու դեպքում ինչպե՞ս կարող է հետագայում այն վերահանձնել։
(Լուսինե Հովհաննիսյան 37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 (բանավորի դեպքում) կամ 1-7 (գրավորի դեպքում) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը չորսն է, վերաքննություն է հանձնում իր ուսհաստատությունում (բացառությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 3 մայիսի 2012թ. N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի» 20-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաների) հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջադրանքները կազմվում են նշված կարգի 22-24-րդ եւ 33-րդ կետերի պահանջներին համապատասխան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որքանո՞վ են պաշտպանված ապաստան հայցողների անձնական տվյալները:
(Նիկոլայ Ավետիսյան 34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողների հայտնած տեղեկությունները գաղտնի են։ Դրանք չեն հաղորդվում իրենց երկրների իշխանություններին, ներառյալ՝ դեսպանատներին, կամ որեւէ այլ անձի: Այդ տեղեկությունները այլ անձանց կարող են տրամադրվել միայն ապաստան հայցողի գրավոր համաձայնության դեպքում: Հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։
«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, եւ սույն օրենքի կամ ապաստանի եւ փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որեւէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական մարմնի կողմից տեղեկատվության փոխանցումը զանգվածային լրատվական միջոցներին միջնորդավորված կերպով հանգեցնում է վերը նշված օրենքի խախտմանը, ուստի նման ցանկացած հայտ մերժվում է Միգրացիոն ծառայության կողմից։