
Հուլիսի 30-ին՝ ժամը 19:12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1989 թ.) և Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2000 թ.)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։