«Օգնենք միասին». Yandex Armenia-ն հնարավորություն է տալիս բարեգործությունը դարձնել առօրյայի մաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեբեդ գետի վարարումն ու բազմաթիվ ավերածությունները Լոռու մարզ տարան նաև ArmLur.am-ին։ Նկարահանող խումբը որոշեց ոչ թե սեփական մեքենայով, այլ Yandex Go-ի միջոցով հասնել Հայաստանի հյուսիսային բնակավայրեր՝ աղետի գոտու մասին տեսանյութեր և հոդվածներ պատրաստելու։

Մեքենա պատվիրելիս նկատեցինք, որ Yandex Go հավելվածում ավելացել է «Օգնենք միասին» կոճակը, որը հնարավորություն է տալիս փոքր գումարով մեծ բարեգործական արշավի մաս կազմել։

Ընտրելով գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ, ուղևորը բաժանորդագրվում է նվիրատվությանը։ Ամեն անգամ քարտով վճարելիս այդ գումարն ավելանում է ուղևորության արժեքին, Yandex Go-ն էլ, իր հերթին, կրկնապատկում է այն և ուղղում բարեգործությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից մինչև Լոռու մարզկենտրոն՝ Վանաձոր, ուղևորության արժեքը կազմեց մոտ 20 հազար դրամ։ Ակտիվացնելով «Օգնենք միասին» կոճակը՝ մենք, փաստացի, 500 դրամ ուղղեցինք բարեգործությանը։ Արդյունքում՝ ապահով հասանք Լոռի՝ միաժամանակ գումար նվիրաբերելով նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն։

«Օգնենք միասին»-ին կարելի է բաժանորդագրվել կամ կասեցնել բաժանորդագրությունը ցանկացած պահի՝ Yandex Go հավելվածի ձախ անկյունում գտվող ընտրացանկում սեղմելով համապատասխան կոճակը։

Իսկ ո՞ւմ է փոխանցվում ուղևորների նվիրատվությունը և ո՞ւմ միջոցով է հասնում հասցեատերերին

Նվիրատվությունն ուղղվում է «Հայ մայրեր», «VIVA», «Շտապիր դեպի բարին» և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամներին։ Հավաքագրված գումարը, նախ, փոխանցվում է «ՆԻԿԱ» ենթակառուցվածքային հիմնադրամ, որը հավասարապես բաշխում է կազմակերպությունների միջև։ Հավաքված միջոցներով բարեգործական կազմակերպությունները կարող են օգնել իրենց շահառուներին, ֆինանսավորել ծրագրերը և շարունակել գործունեությունը։

Այսպիսով, մենք կարող ենք բարեգործությունը դարձնել մեր առօրյայի մի մասնիկը։ Ամենափոքր ներդրումն անգամ կարող է մեծ փոփոխություն բերել, երբ մարդիկ համախմբված են։




Լրահոս