
Երեւանի ավագանին աշնանը կվերսկսի աշխատանքները:
Երևանի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստը կգումարվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին:
Ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել, սեպտեմբերին ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւանի նոր հատակագիծը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին էլ խորհրդարանն է աշնանային նստաշրջանի առաջին նիստը գումարելու:
Քրիստինա Մուշեղյան