
Իրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորումը:
Հանիան սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
Նշվում է, որ հրթիռի հարվածի թիրախում եղել է Թեհրանի այն տունը, որտեղ հանգրվանել էր Հանիան։