ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը նշվեց Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը երեկ նշում էր Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-ամյակը։ Այս կապակցությամբ դեսպանատունը հերթական մեծ միջոցառումն էր կազմակերպել՝ իր հարկի տակ հավաքելով հայ և չինացի քաղաքական գործիչներին, ինչպես նաև ռազմական ղեկավարության ներկայացուցիչներին։

Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը միջոցառման ժամանակ իր ելույթում նշում է, որ հայ-չինական ռազմական համագործակցությունը հասել է էական հաջողությունների՝ դրական ներդրում ունենալով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում:

Դեսպանի ժամանակավոր հավատարմատարի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է անվտանգության ոլորտում էլ ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։
ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցզյանը միջոցառման ժամանակ իր խոսքի մի մասը փոխանցեց հայերեն՝ շեշտելով, որ Հայաստանի և Չինաստանի ռազմական համագործակցությունն ունի զարգացման անսահմանափակ ներուժ և մեծ դեր կխաղա ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում խաղաղության ապահովման համար։

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Հայաստանի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորւթյամբ, ներկա էին նաև իշխող ուժի պատգամավորները և քաղաքական այլ գործիչներ։

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն, իր խոսքն ուղելով Չինաստանի բանակի հիմնադրման կապակցությամբ, նշեց՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումը Երևանի առաջնահերթություններից է:

ԶՈՒ ԳՇ պետը նաև հայտարարեց, որ սեպտեմբերին Հայաստանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում Չինաստան՝ Սյանշանի 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս