ԱԺ նստաշրջանի ավարտին զուգահեռ՝ «Քաղաքացիական պայմանագրում» կուսակցական կյանքը նույնպես պասիվացել է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կուսակցությունը վարչության և նախաձեռնող խմբի նիստեր տևական ժամանակ չի անի։ Նախաձեռնող խմբի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին, վարչության նիստերը նույպես ընդմիջումից հետո կվերսկսվեն։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն արձակուրդում է լինելու, չնայած որ ակտիվորեն մարզեր է այցելում, հանդիպումներ ունենում, նաև մասնակցում է կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի ընտրություններին, վարչության նիստերը ևս որոշ ժամանակ ընդմիջումից հետո կվերսկսվեն։
Հիշեցնենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին։
Քրիստինա Մուշեղյան