ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում.
Բռնցքամարտ
Դավիթ Չալոյան – քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երևանի ժամանակով՝ 00:08, կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 00:02, եզրափակիչ՝ օգոստոսի 11, Երևանի ժամանակով՝ 00:51:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչներ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչներ՝ օգոստոսի 7, 77 կգ քաշային կարգ՝ Երևանի ժամանակով՝ 21:55, 97 կգ քաշային կարգ՝ 22:05:
Սլավիկ Գալստյան (67 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 7, Երևանի ժամանակով՝ 11:30, եզրափակիչներ՝ օգոստոսի 8, Երևանի ժամանակով՝ 21:55:
Աթլետիկա
Երվանդ Մկրտչյան (800 մ վազք) – որակավորման փուլ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:55, եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 21:25:
Ազատ ոճի ըմբշամարտ
Արսեն Հարությունյան (57 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 8, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 21:55:
Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան (89 կգ) – օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 17:00:
Ազատ ոճի ըմբշամարտ
Վազգեն Թևանյան (65 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երևանի ժամանակով 14:25:
Ծանրամարտ
Գարիկ Կարապետյան (102 կգ) – օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 13:30, Վարազդատ Լալայան (+102 կգ) – օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 22:30: