
Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել Լիբանանին Իսրայելի հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության առթիվ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում շտապ նիստ գումարել՝ քննարկելու Իսրայելի ագրեսիան և ահաբեկչական հարձակումները Իրանում և տարածաշրջանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ռուսաստանի մշտական ներկայացուցչին ուղարկված նամակում։
Իրանը նաև Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային իրավունքը խախտելու համար և դիտարկել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։