Հրապարակ. ՕԵԿ-ը գրոհել է Արգամիչի տարածքների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է. «Բոլորը նկատել են, որ վերջին շրջանում ՕԵԿ-ը և մասնավորապես իր ղեկավար Արթուր Բաղդասարյանը նկատելիորեն ակտիվացել են: Նա, որպես ՕԵԿ նախագահ և ԱԽ քարտուղար, մեկնում է Եվրոպա և Ռուսաստան, մասնակցում տարբեր կոնֆերանսների, հանդիպումներ ունենում որոշ գործիչների ու քաղաքական շրջանակների հետ:  Մյուս կողմից` Հայաստանում է մարզային հանդիպումներ ունենում, որտեղ բոցաշունչ ճառեր է ասում: Օրերս ՕԵԿ-ը հանդիպումներ է ունեցել Աշտարակ, Մասիս և Արտաշատ քաղաքներում, որոնք ավանդաբար համարվում են Հովիկ Արգամիչի ազդեցության տարածքները և նրա պաշտոնաթողությունից հետո մի տեսակ անտեր էին մնացել»,- ապա թերթը հավելում է. «Արտաշատում, օրինակ, մարդիկ խոսում էին, որ ՕԵԿ-ը գրոհել է Արգամիչի տարածքների վրա: Եվ դատելով հանդիպումների մասնակիցների քանակից՝ այդ գրոհը ստացվում է»:




Լրահոս