Ամուսնալուծություն. պատճառներն ու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմազան ու բազմաբնույթ են ներընտանեկան բախումները թե’ ծագմամբ, թե’ կառուցվածքով և թե’ նշանակությամբ:

Բախումները, լինելով ներընտանեկան լարվածության, ի վերջո, սոցիալ – հոգեբանական դրսևորումներ` խարխլում, վտանգում են ընտանիքի կայունությունը:

Ընտանիքի կազմավորման հաստատման ճանապարհին կատարած սխալների արդյունքները օրախնդիր են պահում անձի հոգեբանական աջակցության, պաշտպանվածության, ընտանիքի գիտական կազմակերպման հարցերը, որը, նստվածք տալով, բերում է ամուսնալուծման, կազմալուծման:

Ամուսնալուծությունն ազդում է նախկին միասնական ընտանիքի բոլոր անդամների և հատկապես երեխաների հոգեվիճակի ու վարքի դրսևորման վրա: Անհերքելի փաստ է որ, երեխաների վրա ծնողնեի ամուսնալուծության բացասական ազդեցությունը, որպես կանոն, ավելի խորն ու երկարատև է լինում: Բազմաթիվ հետազոտողներ ամուսնալուծությանը նպաստող կարևորագույն պատճառներից տարբերակում են հետևյալները`

– Զույգերի բնավորությունների տարբերությունները

– Հարբեցողությունը, թմրամոլությունը և ախտաբանական հակումները

– Անկողնային, ինտիմ կյանքի աններդաշնակությունները:

Օրինակ` երիտասարդ կանայք և աղջիկները այժմ ավելի խստապահանջ են ամուսինների նկատմամբ` ամուսնական պարտականությունները կատարելու և անկողնային կյանքում հավասարություն պահանջելու փաստերով:

– Ամուսնական անհավատարմություն և այլ ընտանիք ունենալը 

– Ծնողների հետ միասնական բնակվելը և ծնողների ազդեցությունը, ինչու չէ, նաև միջամտությունը զույգերի անձնական կյանքին

Ընտանիք կազմելու համար անպատրաստ լինելը և արդեն ստեղծված ներընտանեկան խնդիրների նկատմամբ անտարբեր լինելը

Արդի պատճառներից մեկն է հանդիսանում ամուսինների արտագնա աշխատանքը:

Ամուսնալուծման խնդիրները և ներընտանեկան բախումների ծագումնները տարաբնույթ և բազմազան են` կախված տվյալ հասարակության մշակութային, սոցիալական, մտավոր, ազգային բարքերի և ադաթների արժեքներից:

Ներկայումս հայ հասարակության համար նույնպես կարևորագույն խնդիր է հանդիսանում ամուսնալուծությունների թվի աճման տենդենցը: Նման տենդենցում իր առանձնահատուկ տեղն են զբաղեցնում ամուսնալուծությունները պայմանավորված ծնողների հետ միասնական` մեկ տանիքի տակ բնակվելու փաստը: Նման պայմանններում բնակվող ընտանիքում կոնֆլիկտների կիզակետում գտնվում են երեք անձնավորություն` ամուսին, մայր, կին:

Երեքն էլ մեծ դժվարություն են ապրում և հոգեբանական օգնության կարիք ունեն: Ամուսնու մայրը կորցնում է իր իշխանությունը որդու վրա և խանդում է նրա կնոջը, որը բնականորեն ամուսնության սկզբնական շրջանում դառնում է որդու ուշադրության կենտրոնը` մորը թողնելով ստվերում:

Ամուսնու հետ կոնֆլիկտներ ունենալիս հարսի համար սկեսուրը կարող է քավության նոխազ դառնալ: Պարզ է, որ առաջ են գալիս միջդերային կոնֆլիկտներ: Իսկ մոր և կնոջ միջանձնային կոնֆլիկտների հետևանքով նա խորը ներանձային կոնֆլիկտ է ապրում: Կնոջ վիճակն ամենադժվարինն է, քանի որ նա բաժանվում է հայրական ընտանիքից և պետք է հարմարվի ոչ միայն իր նոր դերին ու մարդկանց, այլ նաև` նոր բնակավայրին:

Կոնֆլիկտներ ունենալով, կինը խորը ֆրուստրացիա է ապրում և կարող է ունենալ ռեգգրեսիայի այն տեսակը, որը կոչվում է տնային օջախի հիվանդություն, երբ անձը, նոր միջավայրում դժվարությունների հանդիպելով, հաճախ է հիշում այն տունը, որտեղ միշտ փոխըմբռնում և օգնություն է ստացել:

Շատ տարածված է նաև որդու ամուսնալուծությունը` կախված մոր իշխանասիրությունից:

Հաճախ են լինում դեպքեր,երբ ամուսնալուծվելիս երեխաները սովորաբար մնում են մոր մոտ, և ամուսինների վատ փոխհարաբերությունների հետևանքով մայրն է ավելի կապվում երեխաներին: Երբեմն իշխանասեր կանայք դժվարությամբ են հաշտվում սեփական զավակի վրա իրենց իշխանությունը կորցնելու հետ` անդադար միջամտելով զույգերի ընտանեկան կյանքին:

Եթե զույգի միջև փոխհարաբերությունները անկայուն են, ապա նման միջամտությունները կարող են բերել ներընտանեկան կոնֆլիկտների, որը չլուծված մնալով, կարող է զարգանալ և վերաճել արտաքին կոնֆլիկտների:

Ընդհարումներ ունենալով հարսի հետ` մայրը մրցակցության
մեջ է մտնում, փորձելով ապացուցել իր` լիդեր լինելը: Ցավոք,
բայց տղան ընդունում է մորը որպես լիդեր, քանի
որ մանկուց սովոր է նրա հեղինակությանը, իսկ երիտասարդ
կինը հակադրում է դրան: Նման բարդ իրավիճակում
տղան անցնում է մոր կողմը, հետևաբար, ամուսնալուծությունը
դառնում է անխուսափելի:

Նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար շատ կարևոր է որպեսզի անձի մոտ ճիշտ ձևավորված լինի “ԱՆՁՆԱԿԱՆ ԵՍ-Ը”, որոշումներ կայացնելու, սեփական մտքերով առաջնորդվելու, Անձնականը “ինտիմը” չհասարակայնացնելու փաստերը, ինչպես նաև հնարավորության դեպքում առանձին բնակվելու փաստը, որը զերծ կպահի անպատեհ կոնֆլիկտներից, ինչպես նաև փոքրիկ կարոտի առկայությունը ծնողների նկատմամբ ավելի կընդգծի սերը դեպի ծնողը և կունենա դրական ազդեցություն:

Առհասարակ, ընտանեկան կյանքի, ընտանեկան ներդաշնակ
հարաբերությունների հաստատման համար սեքսոլոգիայում
տարբերում են ամուսնւթյան հինգ կարևորագույն գորրծոնների
կոնցեպցիա`

Ֆիզիկական գործոն` ինտուիտիվ բնույթ է կրում, “համակրանք, հակակրանք”

Նյութական գործոն` ընտանիքի նյութական ներդրումները զույգերի կողմից և համապատասխան պահանջները:

Մշակութային գործոն` զույգերի ինտելեկտուալ-մշակույթային պահանջների համընկնումը

Սեքսուալ գործոն` ինտիմ կյանքի պահանջների համընկնումը

Հոգեբանական գործոն` այն յուրահատուկ տեղ է զբաղեցնում` ընդգրկելով իր մեջ վարքի, միջանձնային փոխհարաբերությունների, բնավորությունների, էմոցիաների, սեռային դերի ամբողջականությունը:




Լրահոս