
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Իսմայիլ Հանիայի սպանության։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելին խիստ պատիժ էր խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար: