
Չինացի Պան Չժանյեն հաղթել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ լողի 100 մետր մրցատարածությունում։
19-ամյա լողորդը գրանցել է 46,40 վայրկյան արդյունքը և դարձել համաշխարհային ռեկորդի հեղինակ։ Մրցաձևում արծաթե մեդալակիր է դարձել ավստրալացի Կայլ Չալմերսը, երրորդ մրցանակակիր է դարձել ռումինացի Դավիդ Պոպովիչը։
Չժանյեն Փարիզի Օլիմպիական խաղերում Չինաստանին բերել է 9-րդ ոսկե մեդալը։ Դրա շնորհիվ Չինաստանը շարունակում է գլխավորել ընդյանուր մեդալային հաշվարկը։ Երիտասարդ մարզիկն առաջին անգամ է դարձել օլիմպիական չեմպիոն։