«Իվանիշվիլին էլ, եթե համեմատում եք, Վրաստանում ամենաօլիգարխն էր: Ի դեպ, ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը մեծ առավելություն ունի Իվանիշվիլու նկատմամբ»:
Ստեփան Մարգարյան. «Իրատես դե ֆակտո»
Այն, ինչը սկսվել է ԲՀԿ-ականների մոտ և գնալով խորանում է, կարելի է անվանել ծառուկյանապաշտություն։ Ու եթե պետք է պաշտեն, երկրպագեն, դա կարող են անել ավելի արդյունավետ ձևով՝ ասենք, Ծառուկյանի արձանները պատվիրել կոնդանության օրոք, նրա անունով փողոցներ կոչել, թե չէ ընկել են Իվանիշվիլու հետ համեմատության հետևից։ Լավ, համեմատելուց էլ գոնե Պուտինի կամ Մերկելի կամ Օբամայի հետ համեմատեին։
Կարեն Վարդանյան