
Բանջարեղենի շուկայում խայտառակ իրավիճակ է տիրում։
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները դժգոհում են, որ հատկապես լոլիկն ու կարտոֆիլն այս տարի բավականաչափ թանկ են այս սեզոնի համար։
Եթե նախոորդ տարիներին կարտոֆիլն այս ժամանակահատվածում հնարավոր էր գնել 180-250 դրամով, ապա այս տարի գները տատանվում են 300-400 դրամի սահմաններում։
Լոլիկի դեպքում թվերն ավելի «ճոխ» են։ Լոլիկի 1 կիլոգրամը սկում է 500 դրամից, այնինչ անցած տարի այս ժամանակահատվածում ամենթանկ լոլիկի կիլոգրամը եղել է 150-200 դրամ։
Աննա Սրապիոնյան