Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տվյալներ չեն ներկայացվում. որոնք են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խնդիրները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից հաշվետու ժամանակահատվածում 721 ծանուցումների հիման վրա ստացել եւ հայտարարագրման համակարգ է մուտքագրել 1963 հայտարարատու պաշտոնատար անձանց՝ պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ տվյալներ, որոնք վերաբերում են 2843 փոփոխությունների։

Վերը նշված փոփոխություններից 1423-ը եղել են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 1420-ը՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին։ Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված, գործող պաշտոնատար անձանց թիվը կազմել է 6158։

Ըստ Հանձնաժողովի հաշվետվության` հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ ծանուցումների տվյալներում մշտապես առկա են եղել մի շարք խնդիրներ, մասնավորապես, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանք չէին ներկայացվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացված ծանուցմանը կցված չէր լինում համապատասխան ակտի պատճենը, Հանձնաժողովի սահմանած ձեւաթուղթը լրացված էր լինում անհամապատասխանություններով։

Հարկ է նշել, որ պաշտոնեական պարտականությունների դադարեցման վերաբերյալ հայտարարագրերի թիվը վերջին երեք տարիներին տարեցտարի աճել է, ինչը կարող եք տեսնել կից պատկերում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս