Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-3-ին՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, 4-6-ին՝ կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

Երևանում օգոստոսի 6-ին՝ երեկոյան ժամերին, 2-3-ին` գիշերը և երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18 մ/վ արագությամբ։




Լրահոս