
Խմբագրություն այցելած Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը սկանդալային հայտարարություն արեց նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հասցեին. – Մենք կոնկրետ տեղեկություն ունենք, որը ճշտում ենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է այն պատճառով, որ “ՀայՌուսգազարդում” աշխատելու ընթացքում մեծ գումարներ է շորթել, ինչի համար ռուսները նրան չեն ներել: Եվ չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցվի: