Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է ներկայացվել այն բանից հետո, երբ տեղական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել մոլդովացի երկու պաշտոնյաների դավաճանության մեղադրանքի մասին։
Մոլդովայի արտգործնախարարությունը նաև տեղեկացրել է, որ արտաքսում է Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկին։
Հուլիսի 31-ին Ռուսաստանի դեսպանատունը մտահոգություն էր հայտնել դիվանագիտական առաքելության շուրջ ծավալվող սկանդալի կապակցությամբ, ինչպես նաև չէր բացառել Մոլդովայի իշխանությունների՝ դիվանագետների նոր արտաքսման նախապատրաստվելու հնարավորությունը։
Նրանք հիշեցրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ հանրապետությունում արդեն տեղի է ունեցել լայնածավալ քարոզարշավ՝ ուղեկցված ՌԴ դեսպանատան անհիմն մեղադրանքներով՝ «լրտեսական գործունեության» և երկրի ներքին գործընթացներին «միջամտելու» մասին, որից հետո Մոլդովայից արտաքսվել են ՌԴ դեսպանատան 45 աշխատակիցներ։
Մոլդովայի դատախազությունը հայտարարել է երկրի խորհրդարանի աշխատակցի, ինչպես նաև սահմանապահ ոստիկանության աշխատակցի ձերբակալության մասին՝ դավաճանության և օտարերկրյա դեսպանատան տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով։ Միաժամանակ դատախազությունը չի նշել ո՛չ երկիրը, ո՛չ պաշտոնյաների անունները։ Տեղական լրատվամիջոցները հրապարակումներ են արել այն մասին, որ ձերբակալվածներից մեկը խորհրդարանի իրավաբանական բաժնի ղեկավար Իոն Քրեանգան է։