ՖՈՏՈ․ «Ոնց եմ ուզում Բաքուն տեսնել»․ նախկին ՔՊ-ականի աղմկահարույց գրառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ կուսակցությունից իր սկանդալային վարքագծի պատճառով հեռացված Թաթուլ Ասիլյանը երազում է տեսնել Բաքուն․

«Ոնց եմ ուզում Բաքուն տեսնեմ։ Շուտ բացվեն ճանապարհները, գնամ։ Սպասված խաղաղությունը շեմին է»,-ֆեյսբուքի իր էջում գրել է նա։


Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանը ՔՊ-ից հեռացվել էր նախորդ տարի՝ նոյեմբերի 13-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառն այն է եղել, որ նա ոչ այնքան կարկառուն ՔՊ-ականների հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հաճախ վիճել է նրանց հետ: ՔՊ-ականներն էլ պարբերաբար վարչության անդամների մոտ դժգոհել են Ասիլյանից ու պատմել նրա անվայելուչ պահվածքի մասին: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն էլ վարչության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել է հեռացնել նրան:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս