
Իրանցի պաշտոնյաները և լիբանանյան, իրաքյան և եմենյան խմբավորումների ներկայացուցիչները հինգշաբթի օրը Թեհրանում հանդիպում կունենան՝ քննարկելու Իսրայելին պատասխանելու հնարավոր տարբերակները՝ մայրաքաղաքում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նյութում ասվում է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է «Իսրայելի և Իրանի ու նրա դաշնակիցների միջև հակամարտության ընդլայնման» շեմին՝ «Իսմայիլ Հանիեի սպանության և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Ֆուադ Շուքրի զոհվելու հետևանքով»։