Չինաստանի Հունանի նահանգում թայֆունն առնվազն 30 մարդու կյանք է խլել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 35-ն անհետ կորած է Չինաստանի կենտրոնական Հունանի նահանգում «Գաեմի» թայֆունի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։Չինաստանին այս տարի պատուհասած ամենահզոր արևադարձային ցիկլոնն, ըստ տեղական այլ ԶԼՄ-ների, ազդել է գրեթե 90 000 մարդու վրա՝ վնասելով 1400 տուն, քանդելով 1300 ճանապարհ։

Թայֆունը Չինաստան էր հասել անցյալ շաբաթ։Տարածաշրջանում ակտիվորեն ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Տրանսպորտի երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և տեղական հեռահաղորդակցության ցանցի աշխատանքն, ընդհանուր առմամբ, վերականգնվել են:




Լրահոս