
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր բիզնեսին առնչվող հարցերով մեկնել է Մերձավոր Արևելք: Իսկ առաջիկա օրերին կլինի Դուբայում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում Աժ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Նրանց հետ կլինեն նաև ՌԴ մի քանի այլ գործարարներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։