Քաշի տատանումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականների միջազգային թիմը՝ ԱՄՆ-ի Էմորիի համալսարանի մասնագետների գլխավորությամբ, պարզել է, որ քաշի զգալի տատանումները մեծացնում են սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Million Veteran Program խմբից 92,363 մարդու առողջական վիճակի մասին տվյալները և ևս 65,047 մարդու տվյալները, որոնք տրամադրել էր Մեծ Բրիտանիայի կենսաբանկը: Արդյունքում պարզվել է, որ մարմնի զանգվածի ինդեքսի զգալի տատանումները կապված են սրտանոթային հիվանդությունների ռիսկի 16%-ով բարձրացման հետ:

Տարիքի, սեռի, արյան սիստոլիկ ճնշման, արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի, ծխախոտի գործածության, շաքարային դիաբետի առկայության և ստատինների ընդունման վերաբերյալ ճշգրտումներից հետո պարզ է դարձել, որ քաշի կորուստը և հետագայում դրա զգալի ավելացումը (կամ հակառակը) նույնպես մեծացնում է սրտի նոպայի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

Այնուամենայնիվ, մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխությունների և սրտամկանի առողջության վատթարացման միջև կապի հիմքում ընկած մեխանիզմները բացահայտելու համար դեռ հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։




Լրահոս