ԱՄՆ-ը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը՝ անդրադառալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում»,- ասված է պատասխանում:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին՝ Պետքարտուղարությունից նշել են, որ Երևանն ու Բաքուն շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է այդ գործընթացին։




Լրահոս