
Ամստերդամում տասնյակ չվերթներ հետաձգվել են՝ վատ եղանակի պատճառով: “Սխինխոլա” օդանավակայանի աշխատակազմի ներկայացուցիչ Գեերտ Վանդեռ Վերստը հայտնել է, որ ուժեղ մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ հետաձգվել են: Նա ավելացրել է, որ եղանակային պայմանները թույլ կտան իրականացնել չվերթներ միայն չորեքշաբթի օրը: