Խոյ. Կարելի է ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, ցանկալի է մեծ գնումներ կատարել և շահավետ գործարքներ կնքել։ Աստիճանաբար կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, ինչն առաջին հերթին անդրադառնում է տրամադրության վրա․ դուք դառնում եք նյարդային և անհամբեր, հեշտ եք տրվում սադրանքների, նեղանում եք անմեղ կատակների համար։
Ցուլ. Տրամադրությունն այնքան էլ բարձր չի լինի: Դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մանրուքից ընկնում տխրության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ էլ ուղղակի հանգստանալ ու զբաղվել ինչ-որ կարևոր ու բարդ գործով:
Երկվորյակներ. Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը, օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և մտերիմների սպասելիքների միջև: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբոքվում, այլ մարում են:
Խեցգետին. Գործերում առաջընթացը կարող է զգալի ու նաև ձեզ համար անսպասելի լինել: Պարզվում է, որ դուք թերագնահատել էիք ձեր տաղանդներն ու հնարավորությունները, իսկ ահա լուծման կարիք ունեցող խնդիրների բարդությունն ընդհակառակը` գերագնահատել: Օրվա իրադարձությունները համոզիչ ձևով ապացուցում են, որ դուք ի վիճակի եք ավելինին, ընդ որում դա խոստովանում են այնպիսի մարդիկ, ումից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան:
Առյուծ. Ձեզ թվում է, որ եկել այն պահը, երբ ձեր ոտքերի տակ պետք է հայտնվեն աշխարհի բոլոր գանձերը, սակայն, ավաղ, ոչ ոք, չգիտես ինչու, դրանք ձեզ չի մատուցում: Ստիպված եք լինելու ծավալել բուռն գործունեություն` ինչ-որ բանի հասնելու համար, դրա հետ մեկտեղ էլ պետք է ձգտեք խուսափել ունայնությունից, որը ձեզ խանգարում է կենտրոնանալ: Սիրելի մարդը ձեզ օգտակար խորհուրդներ է տալիս, սակայն դուք չգիտես ինչու չեք ցանկանում դրանք լսել:
Կույս. Ձեր ճանապարհին ծագում են բազմաթիվ խոչընդոտներ, որոնց հաղթահարումը այսօր կապված կլինի այն պրոֆեսիոնալ խնդիրների հետ, որոնց առաջացումը վաղուց կարելի էր կանխատեսել: Ծայրահեղ դժվար է ընդհանուր լեզու գտնել ղեկավարության հետ, հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են կանանց ենթակայության տակ:
Կշեռք. Այսօր կհաջողվի ձեր մեջ կուտակված եռանդը ուղղել խաղաղ հունով, հաղթհարել բոլոր խոչընդոտները և հասնել նպատակին: Մի բանն է միայն վատ` այդ ամենին նախորդում է անհաջողություների և թյուրիմածությունների անվերջ թվացող շարք: Շանս կստեղծվի կնքել շահեկան գործարքներ, համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել հզոր մարդու հետ, ով ձեզ կօգնի ամեն ինչում:
Օրը հարմար է հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Չի բացառվում նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ արտասահմանցու հետ: Հիանալի են դասավորվում ուղևորությունները, այսօր կարելի է արձակուրդի գնալ:
Կարիճ. Այսօր տրամադրությունը փչանում է ցանկացած մանրուքից, Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչինչ ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում: Միայնության մեջ անցկացրած ժամանակն օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք հետաքրքիր գործով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք, այսօր սա է դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը:
Աղեղնավոր. Փոքրիկ ուրախությունների և հաջողությունների օր է, որոնք ձեզ կայցելեն անսպասելիորեն: Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և հնարավորություն ստեղծվի մասնակցել ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Ձեր մասնագիտական և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Այսօր լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները. միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:
Կշեռք. Այսօր կհաջողվի ձեր մեջ կուտակված եռանդը ուղղել խաղաղ հունով, հաղթհարել բոլոր խոչընդոտները և հասնել նպատակին: Մի բանն է միայն վատ` այդ ամենին նախորդում է անհաջողություների և թյուրիմածությունների անվերջ թվացող շարք: Շանս կստեղծվի կնքել շահեկան գործարքներ, համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել հզոր մարդու հետ, ով ձեզ կօգնի ամեն ինչում:
Կարիճ. Այսօր տրամադրությունը փչանում է ցանկացած մանրուքից, Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչինչ ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում: Միայնության մեջ անցկացրած ժամանակն օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք հետաքրքիր գործով:
Աղեղնավոր. Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և հնարավորություն ստեղծվի մասնակցել ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Ձեր մասնագիտական և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի:
Այծեղջյուր. Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին: Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում:
Ջրհոս. Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը: Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է:
Ձկներ.Օրը բավական անհարթ է, դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: