Բայդենն ասել է, որ Պուտինի հետ խոսելու կարիք չի տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Ես Պուտինի հետ խոսելու կարիք չունեմ»,- ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Պուտինն ու Բայդենը վերջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի փետրվարի 12-ին, մինչ այդ՝ 2021 թվականի վերջին։

Պուտինի և Բայդենի՝ որպես պետության ղեկավարների միակ դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։




Լրահոս