Հայաստան շաքարավազի փոխարեն ներկվում է միայն շաքարավազի հումք. «Հայկական ժամանակ».

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակը» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մեր թղթակցի հետ զրույցում անսպասելի բացահայտում է արել։ Նա հայտնել է, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ ներկրվում է միայն հումք՝ շաքարեղեգ։
Համենայնդեպս, ըստ պրն. Շաբոյանի, իրենց ստացած փաստաթղթերի և ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում սպառվող ամբողջ շաքարավազը արտադրվում է Հայաստանում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում, որը միակն է ՀՀ-ում։

Սա, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է, և ահա թե ինչու, Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ենթակա է մաքսազերծման, իսկ հումքը՝ ոչ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձևակերպվում է որպես հումք և չի մաքսազերծվում, իսկ դրա պատճառով ՀՀ պետբյուջեն հսկայական գումարներ է կորցնում։

Իրականում Հայաստան ներկրվում է պատրաստի շաքարավազ՝ ըստ այլ պաշտոնական տեղեկանքների, տարեկան մոտ 80 հազար տոննա։ Իսկ ՏՄՊՊՀ-ն իրականությունը պարզելու փոխարեն ներկայումս զբաղված է հեռուստատեսությամբ «հասարակական իրազեկման» տեսահոլովակներ «ֆռռցնելով»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս